Պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուների միսկրծոցիից վարակվել են նաև ԲՀԿ-ականները։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, թիվ 2 ընտրատարածքում հակամարտություն է սկսվել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուների՝ Զոհրաբ Զոհրաբյանի և Տիգրան ՈՒրիխանյանի կողմնակիցների միջև:
Զոհրաբյանի մարդիկ փորձել են իրենց կողմ տանել ՈՒրիխանյանի ենթաշտաբներից մեկը, լուրջ լարում է առաջացել, հարցը կարգավորվել է Իշխան Զաքարյանի միջամտությամբ: